ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 251,03 դրամ ԱՐԾԱԹ - 227,21 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 217,44 դրամ

Ալիևի ու ռոբոտ Սոֆիայի զրույցը դարձել է ծաղրի առարկա (տեսանյութ)

Աշխարհում ամենակատարյալ ռոբոտ Սոֆիան նախօրեին Ադրբեջանում էր ու կարճ, բայց անհարմար զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ համացանցում դառնալով ծաղրի թեմա։

«Պարոն նախագահ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես երեկ եմ Ադրբեջան ժամանել ու այն ինձ հիացրել է։ Ես տեսա Բաքվի յուրօրինակ ճարտարապետական ոճը, ժամանակակից շինություններն ու այլ տեխնոլոգիական նվաճումները»,-ասել է Սոֆիան:

Ի պատասխան ռոբոտի այս խոսքերին Ալիևն անգլերենով ասել է.«Չնայած ձեր զբաղված օրակարգին՝ դուք այցելել եք Ադրբեջան ու այն մեզ շատ հաճելի է։ Մենք այսօր միասին բացում ենք ASAN կենտրոնը։ Սա ևս նորարարություն է ու արտացոլում է մեր կարողությունները և մենք մտադիր ենք կառուցել մեր ժամանակակից երկիրը»։

Eurasianet-ի փոխանցմամբ`այս զրույցը ադրբեջանցիների շրջանում ու համացանցում դարձել է ծաղրի թեմա։ Օգտատերերից մեկը գրել է, որ «խեղճ ռոբոտը հասկացել է, որ Ադրբեջանում գոյատևելու միակ միջոցը գովասանքն է»։ Մեկ այլ օգտատեր գրել է «մենք չպետք է զարմանանք, քանի որ ադրբեջանցիների 80 տոկոսը նման է ռոբոտի. անում են այն, ինչ իրենց ասում են»։ Մյուսներն էլ թերահավատորեն են վերաբերվել Սոֆիայի ասածներին, նշելով, թե ինչպես է նա հասցրել Բաքվում որևէ բան տեսնել, եթե նախօրեին է ժամանել  Ադրբեջան:

Զրույցի վերջում Ալիևը Սոֆիային ասում է «դուք շատ խելացի եք ու գեղեցիկ», ինչին ի պատասխան Սոֆիան ժպտում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
18.12.2018
   
19.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։