ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը` բրիտանական Enterprise Times-ի` ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում

ittrend.am

Բրիտանական բիզնես տեխնոլոգիական Enterprise Times պորտալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող 10 քաղաքների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Ինչպես հաղորդում է «Արմենեպրես»-ը, կայքի ներկայացրած ցանկում Երևանը 4-րդն է:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է 3 անգամ՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճով: Այս ոլորտը տարվա կտրվածքով 20 տոկոս աճ է արձանագրում՝ առանց դանդաղման նշանների: Եթե դուք նախկինում չեք պլանավորել տեղափոխվել այս երկիր, ապա հիմա կարելի է մտածել այդ ուղղությամբ: Այստեղ ապրուստն էժան է, հանցավորության մակարդակը ցածր, մշակույթը՝ հարուստ: Այս պահին հինական լեզուները հայերենն ու ռուսերենն են, սակայն անգլերենը գնալով ավելի մեծ տարածում է ստանում»,- գրում է պորտալը:

Տասնյակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոն, երկրորդը՝ Նյու Յորքը, երրորդը՝ Օսթինը: Հինգերորդ հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են Մելբուռնը, Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանգալորը: Տասնյակը եզրափակում է Տորոնտոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: