ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է

News.am

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում, Լեհաստանի Զամոսկ քաղաքում, էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ պոկեց 176 կգ, հրեց 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով, մինչև 23 տարեկանների մրցաշարում գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա ոսկե մեդալների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում։ Ի դեպ, պոկումում նրա ցույց տված արդյունքը Եվրոպայի մինչև 23 տարեկան ծանրորդների նոր ռեկորդ է, տեղեկացնում է ՀԱՕԿ

Անդրանիկի հաջողությունը կրկնեց նրա թիմակից, գյումրեցի Հակոբ Մկրտչյանը /94կգ/: Նա երկամարտի 368 կգ /160կգ +208կգ / արդյունքով հաղթող ճանաչվեց և նույնպես կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: 

Նույն ` 94 կգ քաշային կարգում, բայց մինչև 20 տարեկանների մրցավեճում, արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Սամվել Բաբակյանը` 361 /165կգ + 196կգ/: Սա մեր 20 տարեկանների հաշվին գրանցված երրորդ արծաթե մեդալն է: 

94 կգ–ում էր հայտավորված նաև սամաղարցի Կարեն Ավագյանը: Նա երկամարտի 358 կգ արդյունքով /165կգ + 193 կգ / գրավեց չորրորդ տեղը: Նշենք, որ Կարենը պոկումում արժանացավ բրոնզե մեդալի: 

Հոկտեմբերի 26-ին մեր մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից: 20 տարեկանների աղջիկների պայքարին կմասնակցեն Դիանա Աղաբեկյանը /90 կգ/ և Արփինե Դալալյանը /+90կգ /: Տղաներից մրցահարթակ կելնեն Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ և Վարազդատ Լալայանը /+105կգ /: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: