ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ծանրամարտի թիմի մեդալների հաշվեկշիռը հարստանում է

Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակ Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ մինչև 20 տարեկանների պայքարում, երկամարտի 366կգ արդյունքով /165կգ + 201կգ/ գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի, տեղեկացնում է ՀԱՕԿ:

Նույն տարիքային խմբում, ծանրքաշայինների մրցավեճում /+105կգ/ Վարազդատ Լալայանը պոկեց 184կգ, հրեց 222 կգ և երկամարտի 406 կգ արդյունքով հինգերորդ արծաթե մեդալը պարգևեց Հայաստանի հավաքականին:

Այսօր, հոկտեմբերի 27-ին, մինչև 23 տարեկանների մրցաշարում ելույթ կունենան Տաթև Հակոբյանը /90 կգ/ և մեր անվանի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ի դեպ, նա, նախօրյակին բրոնզե մեդալ նվաճած 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանի ավագ եղբայրն է: 

Աղջիկների մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 11.00-ին, տղաներինը` 15.00-ին։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: