ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ երգչուհու կատարումը ոգևորել է Հնդկաստանի վարչապետին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նարենդրա Մոդին տեսահոլովակին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»:

Երգը, որը կատարում է Մաշա Մնջոյանը,  Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից է: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հնդկաստանի կառավարությունը նախաձեռնել է աշխարհի 100-ից ավել երկրների երգիչների կողմից իրենց լեզուներով և ազգային երաժշտական գործիքներով երգի ձայնագրումը: Այդ բոլոր լեզուներով երգի կատարաումները մեկ տեսահոլովակով ցուցադրվել է Հնդկաստանի հեռուսատեսությամբ հոկտեմբերի 2-ին: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյակը լրանում է 2019թ. հոկտեմբերի 2-ին: Երգի ձայնագրությունը իրականացվել է Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: