ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիան կարող է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել ապագայում

ТАСС/Александр Рюмин

Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Հալիլը չի բացառել, որ Սիրիան վերականգնումից հետո կարող է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել: Այդ մասին նա ասել է «Իզվեստիա» գործակալությանը տված հարցազրույցում։

«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ մաքսային համաձայնագրեր կնքել, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այս իմաստով ազատ առևտրի գոտի ստեղծելն ավելի հեշտ է, բայց դարձյալ համընդհանուր համաձայնության առկայության պարագայում»,- ասել է նա: Հալիլը հավելել է, որ այժմ քննարկվում է առանձին երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ ստեղծելու հնարավորությունը: «Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, և հնարավոր է՝ մոտ ապագայում բարձրանա ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը»,- ասել է նա:

Սամեր ալ Հալիլը հավելել է, որ առայժմ դժվար է կոնկրետ ժամկետներ նշել, թե  Սիրիայի տնտեսությունը երբ կհասնի մինչպատերազմական զարգացման մակարդակին, սակայն որոշ հաշվարկներով նրա վերականգնումը կտևի «մինչև 10 տարի, ոչ պակաս»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: