ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը

armenpress.am

Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնն ստանձնում է նոյեմբերի 1-ից։

2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել ՀՀարտաքին գործերի նախարարությունում, որից հետո 2006 թվականին աշխատել է Վիեննայում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան պատվիրակությունում՝ որպես ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանի օգնական։ 2008 թվականին ուսումը շարունակել է Անգլիայում՝ Մանչեստերի համալսարանում՝ ավարտելով Եվրոպական քաղաքականության մշակման ֆակուլտետը (European Policy Making)։

Վերադառնալով Հայաստան՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես ներառական կրթության երկու ծրագրերի ղեկավար։ Այնուհետ աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» առցանց մեդիայում՝ որպես հինգ հաղորդումների, ինչպես նաև ուղիղ եթերների պրոդյուսեր։ Աշխատել է նաև BBC մոնիթորինգի հայաստանյան գրասենյակում, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում (COAF), «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

Սույն թվականի ապրիլ ամսից մինչ հոկտեմբերի 31-ն աշխատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում։ Մայրենիից զատ, տիրապետում է պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: