ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահական ընտրություններ Վրաստանում. կհաջողվի արդյո՞ք Սահակաշվիլիին վերադառնալ

© REUTERS / STRINGER

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում 25 թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին:

Չնայած նրան, որ սոցհարցումների արդյունքների համաձայն նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավանակնում էր ստանալ ընտրողների ձայների կեսից ավելին, սակայն վերջինս հավաքել է 50%-ից պակաս ձայն՝ 38,63%, իսկ նրա գլխավոր մրցակից, ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն` 37,75% ձայն: Նշենք, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել նշված երկու թեկնածուները: Ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 2-ից ոչ ուշ: Սակայն հարկ է նշել, որ այս անգամ նույնպես երկու թեկնածուների համար դժվար ժամանակներն են սպասվում:

Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հանրության մեջ հայտնի է որպես Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ամենխիստ քննադատներից մեկը: Նա իր քարոզարշավի ժամանակ բազմիցս է մեղադրել Վրաստանին 2008 թ.-ին Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու մեջ, այդ իսկ պատճառով նրան Վրաստանի տարբեր քաղաքներում ընդունում էին «Դավաճան Սալոմե», «Սալոմեն Պուտինի պրոյեկտն է» պաստառներով: Սակայն ավելի ուժեղ քննադատության վերջինս արժանացավ այն բանից հետո, երբ ուղիղ եթերով հայտարարեց, որ «2008թ.-ին Վրաստանի իշխանություններն են ռմբակոծել իրենց սեփական ժողովրդին»: Բացի այդ, նրա նախընտրական քարոզարշավի անսպասելի թեմաներից մեկը դարձավ մարիխուանայի օրինականացման խնդիրը: Իր ելույթներում Զուրաբիշվիլին բազմիցս է նշել, որ կողմ է Վրաստանում բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնելու և արտահանելու գաղափարին, ինչի պատճառով էլ մեծ քննադատության է սկսել արժանանալ ոչ միայն եկեղեցու, այլ նաև հասարակության կողմից: Հետևաբար` նրա համար բավականին դժվար է լինելու այս կարճ ժամանակահատվածում վստահությունը վերականագնել հասարակության շրջանում:

Ինչ վերաբերում է Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեին, ապա նշենք, որ  վերջինս եղել է Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ և հանդիասանում է նախկին նախագահի կողմնակիցներից մեկը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել է, որ եթե հաջողվի ստանձնել նախագահի պաշտոնը, նախևառաջ համաներում է հայտարարելու և վերադարձնելու է Սաակաշվիլիի քաղաքացիությունը: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ով առաջին փուլում ստացած ձայների քանակով երրորդ տեղն է զբաղեցրել, արդեն իսկ հայտարարել է, որ երկրորդ փուլում աջակցելու է  Գրիգոլ Վաշաձեին թեկնածությունը:  Ի դեպ Բաքրաձեն նախկինում նույնպես եղել է Սահակաշվիլիի կողմնակիցներից մեկը: Սակայն հարկ է նշել, որ նրանց համար նույնպես դժվարին փորձություն է սպասվում, քանի որ Վրաստանում հասարակության մի մասը դեմ է Սահակաշվիլիի վերադարձին:  

Նշենք, որ այս ընտրությունները Վրաստանի վերջին համապետական և ուղիղ նախագահական ընտրություններն են: Վրաստանի նոր Սահմանադրության համաձայն` 2024 թվականի հաջորդ ընտրություններում Վրաստանի նախագահ է ընտրելու ընտրիչների հատուկ հանձնաժողովը. երկիրն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի: Այսինքն` նախագահի պաշտոնը դառնալու է ավելի շատ արարողակարգային պաշտոն: Սակայն հատկանշականն այն է, որ վերջինս է իրավասու լինելու համաներում հայտարարել: Հետևաբար, եթե Գրիգոլ Վաշաձեին հաջողվի երկրորդ փուլում ստանալ ձայների մեծամասնությունը, ապա նրա հաղթանակը կարող է դառնալ Վրաստանի ներքաղաքական կյանքի լուրջ փոփոխությունների սկիզբը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: