ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը հայտնել է, թե ինչու է որոշել հեռանալ քաղաքականությունից

AFP

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունում 18 տարվա առաջնորդությունից հետո որոշել է ուրիշներին ևս «պատասխանատվություն ստանձնելու» հնարավորություն ընձեռել: Այս մասին նա հայտնել է Կիևում ուկրաինացի ուսանողների հետ կայացած հանդիպմանը, փոխանցում է «Европейская правда»-ն:

«Ես արդեն ավելի քան 18 տարի գլխավորում եմ քրիստոնեա-դեմոկրատներին:  Այժմ պետք է ասել՝ թող արդեն մյուսներն ստանձնեն պատասխանատվությունը», - ասել է Մերկելը:

Մերկելը նշել է, որ իր կուսակցությունն երկրում ամենամեծ աջակցությունն ունի, սակայն արդյունքներն այնքան լավը չեն, որքան իրենք կցանկանային:

Աջակցության անկման պատճառների շարքում Մերկելը նշել է նաև իր գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ բլոկում միգրացիոն քաղաքականության շուրջ վերջերս կայացած բանավեճերը:

«Ես արդեն 13 տարի ֆեդերալ կանցլերի պաշտոնում եմ, ուստի ասացի, որ պատրաստ եմ պաշտոնավարել մինչև իմ ժամկետի ավարտը, բայց այնուհետև չեմ առաջադրի իմ թեկնածությունը: Ես այս հայտարարությունն արել եմ, որպեսզի հնարավորություն ընձեռեմ նոր անձանց, ովքեր, հնարավոր է, կարող են նոր մտքեր ունենալ հաջորդ ընտրություններին կուսակցության նախապատրաստման մասին»,- ասել է Մերկելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: