Լավրովն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավման հնարավորությանը
Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասաց Լավրովը:
Նա նշեց, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հիշեցնելով, որ համանախագահներն այս պահին էլ տարածաշրջանում են և հանդիպումներ են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: ՌԴ արտգործնախարարը կարևորեց նմանօրինակ շփումների առկայությունը խնդրի կարգավորման տեսանկյունից:
Լավրովն ընդգծեց, որ համանախագահները վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել: «Որքանով տեղյակ եմ Դուշանբեի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և Ադրբեջանի նախագահը համաձայնության են եկել այն մասին, որ պետք է շարունակել երկխոսությունը, պետք է արտգործնախարարները հանդիպեն: Կողմերը նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք միայն կարող ենք ողջունել այս որոշումները: Քանի դեռ Հայաստանում բուռն ներքաղաքական գործընթացները, որոնց մենք հետևում ենք, չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի քննարկել ճգնաժամից դուրս գալու հստակ տարբերակներ»,- ասաց Լավրովը:
Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ևս անդրադարձավ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ այն արդյունավետ որակելով: Նա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի վստահության վերականգնմանը:
«Միլանում դեկտեմբերին կայանալիք նախարարական խորհրդում մենք մեր աջակցությունը կհայտնենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, իսկ հակամարտող կողմերին կոչ կանենք գտնել քաղաքական կամք խնդրի կարգավորման համար: Կողմերի համար կարևոր է աշխատել կառուցողական մթնոլորտում՝ խուսափել հրահրող հռետորաբանությունից, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունը շփման գծում: Նման մթնոլորտը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը գնան դժվար փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են երկարատև ու համապարփակ խաղաղության համար»,- ասաց Գրեմինգերը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 4,63 կմ/ժ