ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհանդիպեն արդյո՞ք Արմեն Սարգսյանն ու Էրդողանը Փարիզում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 10-11-ին երկօրյա այցով կլինի Փարիզում, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջացառմանը: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը` հղում կատարելով regnum-ին։

100-ամյակի միջոցառմանը ներկա են լինելու մոտ 80 երկրների առաջնորդներ, այդ թվում ՌԴ և ԱՄՆ նախագահները, որոնք նախատեսել են երկկողմ հանդիպում ունենալ Փարիզում։

Փարիզում այս միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով վերջերս Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ նոյեմբերի 11-ի արարողությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»:

Հարցին, թե եթե հանդիպի Էրդողանին, ինչ կասի ՀՀ նախագահը պատասխանել էր, թե կխոսեն Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների, ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ «քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»։ Արմեն Սարգսյանը նաև ուղերձ էր հղել Էրդողանին․  նախագահը  չէր բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն շեշտել էր, որ «ներումը գալիս է ճանաչումից հետո»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: