ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն իր վերջնական որոշումը չի հայտնել. Արմեն Աշոտյան

Մոտ օրերին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համաժողովը, որի ընթացքում որոշումներ են կայացվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողներին է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ համաժողովին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը, հայտնում է analitik.am-ը

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Սարգսյանը ընտրություններին մասնակցել-չմասնացկելու մասով, Աշոտյանն ասել է, որ երրորդ նախագահը ստեղծում է միջավայր, որտեղ քննարկումները բացառապես բովանդակային են՝ հիմնված արգումենտների վրա. «Նա իր վերջնական որոշումը չի ասել, կուսակցությունն իր վերջնական որոշումը չունի: Քննարկումները շատ բաց են, ինտելեկտուալ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, թե պետք չէ շտապել, երեկ դեռ հայտնի է դարձել ընտրությունների օրը, որևէ մեկը չի հայտնել իր ցուցակը, ցուցակի քննարկումներ չեն եղել նաև հանրապետականում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: