ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն գրավոր մերժման հիման վրա պետությունը Սերժ Սարգսյանի տան հարցը կհամարի լուծված

Mediamax.am

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ տնից հրաժարման հետ կապված հստակ պատասխան են ստացել։  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, փոխանցում է Panorama-ն: 

«Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ պատճառաբանությամբ, ըստ էության, տուն չի տրամադրվել։ Օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա։ Թերևս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում պետք է որևէ լուծում գտնել այս հարցին»,- նշել է նա։

Է. Աղաջանյանի խոսքով, այս պահին խնդիրն օրենքի դաշտում է։

«Մենք կամ որևէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում և թույլ ենք տալիս, որ օգտագործեն այդ տունը, կամ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա պետությունը համարում է այդ պարտականությունը կատարված»,-ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: