ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք են Խաշոգջիի սպանության հրամանը տվել

© AFP Photo / Turkish Presidential Press Service

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիան արել է ամեն հնարավորը, որպեսզի լույս սփռի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի վրա: Այդ մասին The Washington Post- ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RT-ն: 

Նրա խոսքով` «երկրի գործադրած ջանքերի արդյունքն այն էր, որ ամբողջ աշխարհն իմացավ, որ Խաշոգջին սառնասրտորեն և դիտավորությամբ սպանվել է»:

Էրդողանը նշում է նաև, որ այնուամենայնիվ, կան նաև այլ կարևոր հարցեր, որոնց պատասխանները կօգնեն այս գործի մանրամասները բացահայտելու համար: «Որտե՞ղ է Խաշոգջիի մարմինը: Ո՞վ է տվել նրան սպանելու հրամանը: Ցավոք սրտի, Սաուդյան իշխանությունները հրաժարվում են պատասխանել այդ հարցերին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով, Թուրքիայում գիտեն, որ սպանությունն իրագործածները գտնվում են այն 18 կասկածյալի շրջանում, որոնք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում: «Մենք նաև գիտենք, որ այդ անձինք եկել էին հրամանը կատարելու՝ Խաշոգջիին սպանելու և հեռանալու համար: Եվ վերջապես մենք գիտենք, որ Խաշոգջիին սպանելու հրամանը սաուդյան կառավարության ամենաբարձր մակարդակից է տրվել», - գրել է Էրդողանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Սաուդյան Արաբիայի միապետը ոչ մի կապ չունի սպանության հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: