ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը ներողություն է խնդրել Թուրքիայի 95-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից:

Մարիլոսյանի` այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք է բարձրացրել: Նրան կոչ են անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը:

Ինչպես հայտնում է Shant News-ը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է Մարիլոսյանի` այդ միջոցառմանը ներկայությունը՝ շեշտելով, որ դա նշանակում է աջակցություն հայտնել Թուրքիայի գործող կառավարության վարած քաղաքականությանը, այն է` Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ ակնհայտ քսենոֆոբ քաղաքականությունից մինչև Արցախի հարցում Ադրբեջանին աջակցում, հայ-թուրքական երկխոսության օգտին հանդես եկող թուրք գործիչների ձերբակալում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին խոչընդոտում և այլն:

Խորհուրդը կարծում է, որ Մարիլոսյանի դիրքորոշումը և նրա զբաղեցրած պաշտոնը համատեղելի չեն:

Այս կոչերին ու համացանցում օրեցօր ավելի սրացող քննադատություններին արձագանքելով` Մարիլոսյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ես հասկանում եմ ձեր բոլոր հույզերը, որոնց պատճառը ինձ Թուրքիայի դեսպանատանը ցուցադրող լուսանկարն էր: Ես իմ ափսոսանքն եմ արտահայտում ու ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում շոկի եմ ենթարկել և ցավեցրել: Իմ նվիրվածությունը Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին, ինչպես նաև Ցեղասպանության ժխտման դեմ իմ պայքարը հաստատուն են»,- ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: