ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կազբեգի-Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը պարբերաբար փակվելու է

Ռուս-վրացական սահման՝ «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը երկու օրվա ընթացքում պարբերաբար փակվելու Է ցերեկային ժամերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Մասնավորապես, արգելքը գործելու Է նոյեմբերի 7-ին և 8-ին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ժայռամագլցողները վերացնելու են ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել ավտոմայրուղում:

«Այդ կապակցությամբ նոյեմբերի 7-ին և 8-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն անհրաժեշտ Է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհի նշված հատվածում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշված ռեժիմով ավտոմոբիլային երթևեկությունը համակարգելու Է պարեկային ոստիկանությունը: Ռազմավիրական ճանապարհը Վրաստանի առավել վտանգավոր ճանապարհներից մեկն Է: Ձմռանը կլիմայական բարդ պայմանների պատճառով ճանապարհը հաճախ են փակում, ինչը մեծ խնդիրներ Է ստեղծում ճանապարհորդների, ինչպես նաև բեռներ փոխադրողների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: