ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն ցանկանում է վերադարձնել և հերոսացնել Արցախ ներթափանցած ահաբեկիչներին. Բաբայան

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք դեմ չեն եղել սխալմամբ օտար հողում հայտնված քաղաքացիների փոխանակմանը և վերադարձին: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի» հայտարարությունը:

«Ոչ մի նորմալ մարդ չի կարող դեմ լինել գերեվարված քաղաքացիների փոխանակմանը: Եվ մենք երբեք չենք ասել, որ դեմ ենք արտահայտվում նման գործընթացներին: Սակայն պետք է հստակ տարբերակել սխալմամբ օտար հողում հայտնված քաղաքացիներին և ահաբեկիչներին»,- նշել է Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ասկերովին և Գուլիևին վերադարձնելու Ադրբեջանի պահանջը չի կարող տեղավորվել մարդասիրության շրջանակներում:

Այս անձինք ապօրինի ներթափանցել են Արցախի տարածք, լրտեսել են, ահաբեկչական գործողություններ են կատարել, դեռահասի են սպանել: Այդ անձանց դատել են: Դատավարությունը բաց էր, դրան մասնակցում էին միջազգային դիտորդներ, ԶԼՄ-ներ, իրավապաշտպաններ», - հիշեցրել է Բաբայանը:

Նա ընդգծեց, որ Բաքվի նպատակները հստակ են՝ փորձել վերադարձնել Ասկերովին և Գուլիևին և հետո հերոսացնել նրանց, ինչպես դա տեղի ունեցավ Սաֆարովի հետ:

«Դրան ի պատասխան երկուսը կդառնան ռեժիմի ավելի հավատարիմ ծառաներ, որոնք պատրաստ են ցանկացած հրաման կատարել: Հարևան երկրի իշխանություններն այդ կերպ ադրբեջանական եղանակով ստեղծում են յուրատեսակ օպրիչնիկների», -ասել է Բաբայանը: Նրա խոսքով, Բաքուն միաժամանակ ևս մեկ խնդիր է լուծում՝ փորձում է պառակտել հայ հասարակությունը:

«Հավանաբար, գերեվարված հայերի հարազատները և բարեկամները ինչ-որ պահի կարող են ասել՝ թող փոխանակեն, ազատեն մեր հարազատներին: Թեև մի կողմից խոսքը սովորական մարդկանց մասին է, ընդ որում, որոնք խնդիրներ ունեն, և մյուս կողմից՝ ահաբեկիչների», - եզրափակել է Բաբայանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: