ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

30 հազար նկարների հիման վրա ստեղծվել է Առաջին Համաշխարհային պատերազմի զինվորի հավաքական կերպարը

Europe1

Ֆրանսիայում Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918) 100-ամյակի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակում կներկայացվի անհայտ զինվորի հավաքական կերպարը՝ կազմված տասնյակ հազարավոր լուսանկարների հիման վրա, որոնք մշակվել են հատուկ ծրագրային ալգորիթմի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սկանավորվել են տարբեր նկարներ, ընդ որում պարտադիր չէ դիմահայաց, բայց երբեմն էլ երեք քառորդ», -ասել է Պերոն քաղաքի Համաշխարհային պատերազմի թանգարանի տնօրեն Էրվե Ֆրանսուան: «Ծրագրային ապահովման միջոցով հաջողվել է վերականգնել և կազմել պատերազմում մարդկությանը խորհրդանշող ֆոտոռոբոտը», - հավելել է նա: Ֆրանսուայի խոսքով, ընդհանուր առմամբ, մշակվել է առնազն 30 հազար նկար:  

Մեղմ դիմագծերով և խնամված բեղերով տղամարդ՝ խորաթափանց, բայց միևնույն ժամանակ խաղաղ հայացքով. այսպես է  Ֆրանսուան նկարագրում այն ժամանակվա զինվորի հավաքական կերպարը:

Աղոտ լուսանկարի վրա, որը ներկայացված է ռադիոկայանի կայքում, դժվար է հասկանալ սանրվածքը կամ գլխարկը, սակայն ընդհանուր դիմագծերը հստակ երևում են:

Հաղորդվում է, որ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ, երբ նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Պերոն քաղաքի Համաշխարհային պատերազմի թանգարան: Այդ օրը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նա կհարգի զինվորների հիշատակը, որոնք մահացել են Սոմմայի մարտում և Տիպվալ գյուղում հուշահամալիրի մոտ ծաղկեսպսակ կդնի:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: