ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը

Աշխարհում նոյեմբերի 9-ին նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը: Այն հիմնվել է ռասիզմի դեմ UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների, հաղորդում է News.am-ը։

1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը։ Այն հրեաների դեմ Երրորդ ռեյխի ֆիզիկական բռնության առաջին զանգվածային ակցիան էր: Այդ ժամանակ նացիստները սպանել էին ավելի քան 90 մարդու, 30 հազար հրեաներ ուղարկվել էին համակենտրոնացման ճամբարներ: Ամբողջությամբ այրել էին հարյուրավոր սինագոգեր, իսկ հրեաներին պատկանող խանութների հազարավոր ցուցափեղկեր կոտրել էին, որից էլ առաջացել է կոտորածի անվանումը:

1938 թվականի այս իրադարձությունները սկիզբ են դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։

Ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են նացիզմի, ազգային, ռասայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: