ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ բողոք է հղել Միջազգային ծովային կազմակերպություն. Deutsche Welle

Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ Է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցների օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առևտրական նավերին: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Գերմանիայի Deutsche Welle հեռուստաընկերության պարսկական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջազգային ծովային կազմակերպության նախագահի անունով նամակը ուղարկել Է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանությունը: Ինչպես Twitter-ում հայտնել Է թագավորությունում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադը, բողոքում նշված Է, որ պատժամիջոցները «խախտում են նավարկության ոլորտում միջազգային համաձայնագրերը» և «սպառնում են ծովային հաղորդակցության անվտանգությանը»:

Դիվանագիտական ներկայացուցչությունը ՄԾԿ-ի անդամ պետությունների ասամբլեային խնդրում Է հատուկ կարգով քննարկել այդ հարցերը: Թեհրանի այս արձագանքն ստացվել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններից հետո:

Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում նա ընդգծել Է, որ «նավթային» պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ը «ցանկանում Է երկրներին նախազգուշացնել Է Իրանի տնտեսության «նավագնացային հատվածի հետ գործարարություն վարելու վտանգի մասին»: Նա նաև պնդել Է, որ շուրջ մեկ տասնյակ իրանական նավթալցանավեր անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: