ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր երկրորդ աշխարհամարտի ամենահայտնի խորհրդանիշի փլուզման օրն է

Wende Museum

Նոյեմբերի 09-ին նշվում է երկրորդ աշխարհամարտի ամենահայտնի խորհրդանիշի` Բեռլինի պատի փլուզման օրը, ինչից հետո միացան Արևմտյան և Արևելյան Գերմանիան: Այն խորհրդանշում էր Սառը պատերազմի ընթացքում Արևմտյան Եվրոպան և Արևելյան բլոկը բաժանող «Երկաթյա վարագույրը»։

Բեռլինի պատը կառուցվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ( Արևելյան Գերմանիա) 1961 թվականի օգոստոսի 13-ից։ Պատը բաժանել է Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինից և Արևելյան Գերմանիայից մինչև 1989 թվականի նոյեմբեր, երբ այն պաշտոնապես քանդվեց։

Արգելապատը ներառել է խոշոր բետոնե պատերի երկայնքով տեղակայված պահակային աշտարակներ, որոնք զբաղեցրել են ընդարձակ տարածք և հետագայում հայտնի են դարձել «մահվան գոտի» անվամբ։

Արևելյան բլոկը պնդում էր, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար։ Գործնականում պատը ծառայում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Գերմանիայից և կոմունիստական Արևելյան բլոկից մասսայական արտագաղթի և դասալքության արգելք։

Նոյեմբերի 9-ին աշխարհում նշվում է նաև Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: