ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, եթե Վաշինգթոնը ձգտի ճնշում գործադրել Երևանի վրա. Կլինցևիչ

ԱՄՆ-ի ամենաթողությանը և բացարձակ ռազմամոլությանը պետք է վերջ դնել: Այս մասին տեսակամուրջի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանտգության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասի երկրներ, հայտնում է News.am-ը: 

Նրա խոսքով, Հայաստանը, որպես անկախ պետություն, լիովին իրավունք ունի և կարող  է բարեկամանալ ում հետ ցանկանում է, այդ թվում Իրանի, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա Երևանի բարեկամ հարևանն է:

«Եվ ոչ ոք չի կարող Հայաստանին դրանում մեղադրել», - կարծում  է փորձագետը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, Հայաստանի համար բարդ չի լինի, եթե նրան Իրանի և ԱՄՆ-ի միջև ընտրության առաջ դնեն, բայց ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երևանի վրա ճնշում կգործադրվի՝ իր հակաիրանական և հակառուսական քաղաքականությունը ճնշելու համար:

Սակայն Կլինցևիչը հիշեցրել է, որ Հայաստանը միայնակ չէ և Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե Վաշինգթոնը ձգտի ճնշում գործադրել Երևանի վրա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: