ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր կմեկնարկի Փարիզի խաղաղության համաժողովը

https://www.diplomatie.gouv.fr/

Այսօր Փարիզում կմեկնարկի առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսությունների գլխավոր արարողությունը, որը կանցկացվի Հաղթանակի կամարի մոտ: Արարողությանը ներկա գտնվելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք են հրավիրվել աննախադեպ քանակի՝ շուրջ 120 համաշխարհային առաջնորդներ և բարձրաստիճան հյուրեր: Նրանց թվում են  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, եվրոպական կառույցների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փարիզի ժամանակով 11:00 Փարիզի հաղթանակի կամարի մոտ բարձրաստիճան հյուրերը հարգանքի տուրք կմատուցեն առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, կայցելեն Անհայտ զինվորի հուշարձանը, այնուհետև նրանց ուղերձ կհղի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Արարողությունից հետո կմեկնարկի նաև Խաղաղության փարիզյան համաժողովը, որը կանցկացվի նոյեմբերի 11-ից 13-ը: Համաժողովին կմասնակցեն ինչպես Փարիզ ժամանած համաշխարհային ղեկավարները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համաժողովը կաշխատի միջազգային լարվածության նվազեցմանն ուղղված նորարար առաջարկների ուղղությամբ:

Նախատեսվում է, որ Խաղաղության փարիզյան համաժողովը կդառնա նախագծերի, գաղափարների և նախաձեռնությունների ամենամյա հարթակ, որոնք իրապես կնպաստեն գլոբալ հարցերի շուրջ առավել սերտ միջազգային համագործակցությանը, առավել արդար և հավասար գլոբալիզացիային և ավելի էֆեկտիվ բազմակողմ համակարգին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: