ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էբոլա վիրուսից 200 մարդ է մահացել

Science News

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 326-ի, ավելի քան 200 մարդ մահացել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Tert.am-ը :

«Աշխարհում ոչ մի համաճարակ այնքան բարդ չի եղել, որքան այս մեկը, որը հիմա մենք տեսնում ու զգում ենք: Էբոլա մահացու համաճարակը 1976 թվականին առաջին անգամ Կոնգոյում տարածվելուց հետո տարբեր տարիներին կրկնվել է ևս տասն անգամ, սակայն որևէ մեկն այդքան դաժան չի եղել, որքան այս մեկը՝ Հյուսիսային Կիվու և Իտուի շրջանների համաճարակը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Էբոլան վիրուսային ինֆեկցիա է, որը տարածվում է մարդկանց և որոշ կենդանիների շրջանում: Համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում սկսվել է 2015-ին և առավել զարգացել երեք երկրում՝ Գվինեայում, Սիերրա-Լիոնեում և Լիբերիայում: Վիրուսը խլել է ավելի քան 11 հազար մարդու կյանք: Ներկայիս համաճարակը Կոնգոյում տարածվել է այս տարվա հուլիսին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: