ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը պետք է հասկանա իրավիճակը կառավարությունում․ Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Բելառուսը պատրաստ է երեք թեկնածու առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  Բելառուսում Ադրբեջանի Արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ դրանից առաջ սակայն Փաշինյանը պետք է հասկանա իրավիճակը կառավարությունում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Ես այսօր երեք թեկնածություն ունեմ, որոնք կարող եմ առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասել է Լուկաշենկոն։

Խոսելով ՀԱՊԿ գագաթաժողովի մասին նա ասել է․ «Բնական է՝ տարբերակները շատ էին։ Եվ դա չի նշանակում, որ մենք նեղում էինք Հայաստանին, որ որևէ մեկը հաղթեց, կամ մեկը պարտվեց։ Հարցը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ուղղակի հասկանա իրավիճակը կառավարությունում, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը։ Դա մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն անցումային փուլում է գտնվում։ Եվ կկարողանա՞ Հայաստանը տակից դուրս գալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը հասկանա և մեզ պատասխանի, դա կլինի Սանկտ-Պետերբուրգում»։ Նա նշել է, որ որոշումը հանգիստ պայմաններում կընդունվի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: