ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան, դրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ-ում, և թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը բարձրաձայնում է նաև անմիջական հրամանատարների միջև օպերատիվ կապի ստեղծման հարցը։
«Անմիջական հրամանատարների օպերատիվ կապի ստեղծման հարցը մենք բարձրացնում ենք։ Սա պատահարների նվազեցման միջոց է։ Համանախագահների մոտ բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: