ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը փորձել է համոզել 101 տարեկան կնոջը, որ ինքը Ֆրանսիայի նախագահի կինը չէ (տեսանյութ)

Photo: DPA

Նոյեմբերի 11-ին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը 101 տարեկան մի կին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի նախագահի կնոջ Բրիջիթ Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է The Local-ը: 

Միջոցառման շրջանակներում Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռեոնդես քաղաքում, որտեղ ստորագրվել էր պատերազմի զինադադարը 1918թ․-ին,  բացել են հուշատախտակ, որից հետո մոտեցել հավաքված մարդկանց։ Նրանց մեջ էր նաև 101 տարեկան կինը, ով չէր հավատում, որ հնարավորություն ունի սեղմելու Հանրապետության նախագահի ձեռքը։

«Պարոն Մաքրո˜ն: Հնարավոր չէ, ինձ նման փոքր կինը սեղմում է Հանրապետության նախագահի ձեռքը: Սա ուղղակի ֆանտաստիկ է»,- ասել է կինը, ապա դիմել է Անգելա Մերկելին․ «Դուք տիկին Մակրոնն եք»։

«Ո'չ ես Գերմանիայի կանցլերն եմ»,- ասել է Մերկելը, բայց կինն այդպես էլ չի հասկացել, թե ում հետ է խոսում:

Անգելա Մերկելը փորձել է կնոջը նաև ֆրանսերենով բացատրել, որ ինքը Բրիջիթ Մակրոնը չէ, այլ Գերմանիայի կանցլերն է, սակայն պարզ չէ, թե կինն ի վերջո հասկացել է` ում հետ է խոսում, թե ոչ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: