ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ-ները համալրել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը

Արցախի Հանրապետությունում նախագծվող և թողարկվող հարվածային անօդաչու թռչող սարքերը ներառվել են ՀՀ զինված ուժերի սպառազինությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ բազմաթիվ նորություններ կան տեղական ռազմարդյունաբերության կողմից:

«Դրանք ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: