ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիան

armenpress.am

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարը գրել Է իր Twitter-ում:

«Ես հենց նոր հավանություն տվեցի Կալիֆոռնիայի նահանգի համար տարերային աղետի ռեժիմ արագացված սահմանման խնդրանքին: Ես ցանկանում Էի օպերատիվորեն արձագանքել, որպեսզի թեթևացվեն այն աներևակայելի տառապանքները, որ մարդիկ կրում են այնտեղ: Ես ամբողջությամբ ու լիովին ձեզ հետ եմ»,- գրել Է նախագահը:

Ըստ վերջին տվյալների՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել Է 44-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ անտառային հրդեհների հետևանքով զոհվել Է 31 մարդ, ևս 228-ը համարվում Է անհայտ կորած: Կրակը ոչնչացրել Է 6700 շենք, դրանց մեծ մասը բնակելի տներ են:

Գրեթե լիովին այրվել Է Փարամաունթ Ռանչ քաղաքը, որտեղ նկարահանել են բազմաթիվ կինոժապավեններ: Ամբողջ նահանգում ավելի քան 300 հազար մարդ հարկադրված Է եղել լքելու իր տունը: Հիմնական մասը տարահանվել Է Լոս Անջելեսի օկրուգում՝ 170 հազար մարդ: Հրդեհների դեմ պայքարում, որոնք ճանաչվել են Կալիֆոռնիայի պատմության մեջ ամանաավերիչները, գործի են դրված 400-ից ավելի հրշեջներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: