ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 422,9 դրամ ԱՐԾԱԹ - 228,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 259,22 դրամ

Միկրոբիզեսով զբաղվողները կազատվեն հարկերից, իսկ անհատ տաքսիստները կարող են աշխատել առանց լիցենզիայի. Փաշինյան

Մենք որոշել ենք սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի հարկերից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը: 

«Այսինքն մարդիկ, որոնք իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն կապված գործունեության հետ: Սրանով մենք կփորձենք խրախուսել տնտեսական գործունեությունը հատկապես մարզերում:

Կա երկու մոտեցում. մենք կարող ենք միկրոբիզնեսով զբաղվող և խնդիրներ ունեցող մարդկանց ասել, որ ընտրություններից առաջ ձեզ կօգնենք, ընտրակաշառք կբաժանենք, փոխարենը ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի բարեկեցությունը»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ միկրոբիզնեսում մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը:

Հաջորդ նորարաությունն, ըստ Փաշինյանի այն է, որ մասնավոր տաքսիներին ազատում են արտոնագրային վճարից. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն: Այսինքն` մարդիկ կարող են աշխատել առանց լիցենզիայի, առանց վճարի: Փորձագիտական գնահատականներով մոտ 50 հազար մարդ զբաղվում է այս գործով: Ստացվում է, որ Երևանում այդ մարդկանց աշխատավարձն ավելացնում ենք 12 հազար դրամով, իսկ մարզերում՝ 8 հազար դրամով»,-ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 9.66 կմ/ժ
1 C°
 
   
18.12.2018
   
19.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։