ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը պարզաբանել է, թե ում նախաձեռնությամբ է հայաստանյան առաքելությունը Սիրիա մեկնում

Yerevan.Today

Սիրիայի հետ կապված` ՀՀ քաղաքականության նպատակն է աջակցել սիրիահայ համայնքին: Այսօր` նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին` այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավորը հետաքրքրվել է` Սիրիայում առաքելություն իրականացնելը ՀՀ կառավարության նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ այդ հարցով Հայաստանին դիմել էր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

«Մեր նպատակն է աջակցել, որ մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքի: Դա բացառապես հումանիտար առաքելություն է, ոչ մի ռազմական ուղղվածություն չունի, և այդ ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում»,- ասել է Փաշինյանը:

Առաքելության նպատակը, ըստ Փաշինյանի ձևակերպվել է Սիրիայի հայ համայնքի հետ, բայց նաև այդ ընթացքում ՌԴ-ի հետ որոշակի բանակցություններ են վարել:

«Մենք հարց ենք դրել` քանի որ Սիրիայում իրավիճակը փոխվել է և փոխվում է, պետք է խաղաղ կյանքի պատրաստվի նաև Հալեպի մեր համայնքը, ծագել է գաղափար, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք հալեպահայության համար խաղաղ կյանքի դաշտ ստեղծելու գործում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է` թեև կային մտավախություններ, որ Հայաստանի այս քայլը այլ մեկնաբանության կարժանանա արտերկրի գործընկերների կողմից, բայց բոլոր գործընկերները, նրա խոսքով, ըմբռնումով են մոտենում Հայաստանի առաքելությանը:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: