ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որպես ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է

Դիարբեքիրի պատմական հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ավերման եզրին է։ 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` իր պատմության ընթացքում պատմական կառույցը ծառայեցվել է որպես հացահատիկի ամբար, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անվանումը։

Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին նախկինում կաթոլիկ հայերի հավաքատեղին է եղել։ Այն հայտնի է նաև «Խդըր-Էլիաս» անունով։

Գրավոր աղբյուրներում Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, եկեղեցու տարածքում էլ որևէ արձանագրություն չի պահպանվել։ Սակայն հատակագծից և որոշ ճարտարապետական առանձնահատկություններից ելնելով՝ որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին 16-րդ դարի կառույց է։

Մաքս Ֆոն Բերխեմի «Ամիդա» (Դիարբեքիր) կոչվող գրքի համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1515թ․՝ Դիարբեքիրի բնակիչ օսմանահպատակ հայերի կողմից և կոչվել «Սուրբ Սարգիս»։

Ինճիճյանի կողմից 19-րդ դարում հրապարակված մի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այս եկեղեցու համար օգտագործում է «Մոր Դումյանա» անունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: