ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին և խոսնակին արված աշխատանքի համար

6-րդ գումարման Ազգային ժողովը դարձել է պատմական: Նոյեմբերի 14-ին Ազգային Ժողովում՝ կառավարության ժամին, այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի այն հարցին, թե չի կարծում, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը որոշակի դեր է խաղացել երկրի պատմության մեջ, հայտնում է News.am-ը:

Նրա խոսքով, շատերը Հայաստանում կատարված իրադարձությունները աննախադեպ են համարում: «Եվ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանում հեղափոխությունը թավշյա էր և խաղաղ ոչ միայն այս գործընթացներում մեկ ուժի գործողությունների շնորհիվ: Ես ասել եմ այն մասին, որ մենք կարողացել ենք այս գործընթացները խորհրդարան տեղափոխել և դրանց քաղաքական լուծում տալ: Եվ ես ուզում եմ այդ ամենի համար շնորհակալություն հայտնել 6-րդ գումարման Ազգային ժողովին, բոլոր պատգամավորներին, խորհրդարանի խոսնակին», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: Ընդ որում նա ընդգծեց, որ անգամ ամենածայրահեղ պահերին Բաբլոյանը կառուցողական և արդյունավետ մոտեցում էր դրսևորում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: