ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոզի Արմենը ցանկանում է տուն կառուցել Հայաստանում

Հայտնի երգչուհի Ռոզի Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի է Ռոզի Արմեն կեղծանունով ցանկանում է հող գնել և տուն կառուցել Արարատ լեռան տեսարանով: Այս մասին հայտնի երգչուհին ասել է Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում: 

«Հիմա իմ երազանքն է հող առնել և տուն կառուցել Արարատ լեռան տեսարանով։ Տունը հատակից առաստաղ հասնող պատուհաններ կունենա, որպեսզի Արարատը երևա այնպես, ինչպես համակարգչի ֆոնային նկարը», - ասել է Ռոզի Արմենը։

Հարցին, թե արդյո՞ք նա հետևելու է Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` տուն վերադառնալու կոչին, երգչուհին պատասխանել է. «Ոչ, այդ երկու իրադարձություններն ընդհանրապես կապ չունեն։ Ես վաղուց էի ուզում հող գնել Հայաստանում և այնտեղ տուն կառուցել։ Չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք մշտապես բնակվել այդ տանը, բայց հաճախ կգնայի։ Առավել ևս, որ այնտեղ շատ ազգականներ ունեմ։ Ընդմիշտ Հայաստան գնալը երևի դժվար կլիներ, ես ամբողջ կյանքիս ընթացքում բնակվել եմ այլ երկրում, սովոր եմ այլ կենսաձևի։ Հասարակ բան. ես վատ եմ խոսում հայերեն և նույնիսկ նամակները չեմ կարողանա կարդալ։ Իսկ նամակներ ստանալու եմ։ Եվ ինչպե՞ս եմ ապրելու այդ ժամանակ», - ասել է Ռոզի Արմենը։

Բայց Փաշինյանի կոչը նա ողջունում է. «Շատ լավ կլիներ, եթե բոլոր հայերը վերադառնային տուն»։ 






Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: