ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում. թուրք վերլուծաբան

© AP Photo / Lefteris Pitarakis

Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել, հայտնում է Ermenihaber-ը:  

Նրա խոսքով` սիրիացի փախստականների մասնակցությամբ երկրում բազմաթիվ սպանություններ, ծեծկռտուքներ ու հարձակումներ են տեղի ունենում:

Ըստ Քարաջայի` թուրք-սիրիական սահմանը «շուկա» էր դարձել, և բետոնե պատով փակվեց միայն այն ժամանակ, երբ մտնողն արդեն ներս էր մտել:

«Նրանց մեջ ովքե՞ր կան, գիտե՞ք: Եկածների որքա՞ն մասն է իսկական սիրացի: Ինչքա՞նը՝ քուրդ, ինչքա՞նը՝ մուսուլման: Այս հարցերն ինչու՞ եմ տալիս: Գիտե՞ք, որ Սիրիայից հարյուր հազարավոր հայեր ենք ընդունել: Գիտե՞ք, որ Սիրիայից եկած ուղիղ 20 հազար հայ Թուրքիայի վրայով անցել է Երևան:

Լավ, այս հայերը որտեղի՞ց ի հայտ եկան: 1915-ի հայերն են: Սիրիայում էին հաստատվել: Հիմա՝ 100 տարի անց, ինչ-որ մի ձեռք նրանց Սիրիայից Թուրքիա է տեղափոխում: Այս թեմայով արած ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր հայեր են եկել սիրիացիների անվան տակ:

Անշուշտ մեր դռները բաց են նաև հայերի համար, հայերի դեմ թշնամություն չունենք: Կարիքավոր մարդու ազգությանը չպետք է նայել…

«Սիրիացի անվանվող այս մարդկանց մոտ այսքան զայրույթ, այսքան քեն որտեղի՞ց կարող է առաջանալ»: Այս հարցը սկսեց զբաղեցնել միտքս: Մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի և չեք հավատա թե ինչերի հանդիպեցի:

1915-ին Թուրքիայից ուղարկված հայերի թոռները վերադարձել են որպես սիրիացիներ: Այսքանը կարող եմ ասել: Իսկ թե ինչքան հայեր են որպես սիրիացի այստեղ քաղաքացիություն ստացել, աստված գիտի: Սա գաղտնի պայմանագիր է, թե բանավոր պայմանավորվածություն՝ չգիտեմ:

Ո՛չ Բուլղարիայից, ոչ էլ Աֆղանստանից եկած փախստականների հարցում կասկածներ չեմ ունեցել: Սակայն մեծ վախ ունեմ սիրիացիների հարցում: Ինձ խորը կասկածների մեջ է գցում նաև սիրիացիների նկատմամբ այս անձնվիրությունն ու հոգատարությունը»,- գրում է թուրք հոդվածագիրը:

Քարաջան հայերի հետ է կապում նաև Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերը» (YPG-ԺՊՈւ), որոնց Թուրքիան համարում է իր կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը:

Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ն համառորեն չի ցանկանում YPG-ն ճանաչել ահաբեկչական կառույց ու հայտարարում է, որ այն PKK-ի հետ կապ չունի, որովհետև YPG-ի ողնաշարը կազմում են սիրիացի հայերը՝ չնայած, որ կառույցի կազմում շատ են ազգությամբ քրդերը Քարաջայի պնդմամբ՝ «YPG-ն հիմնել է ԱՄՆ-ն՝ 1915-ի հայերի թոռների միջոցով»:

«Եվրոպայի կողմից ընտրողաբար ընդունված «կրթված» սիրիացիներն էլ հիմնականում հայկական ծագումով են եղել: Սակայն նրանց թիվը շատ փոքր է: Եվրոպան նրանց ընդունելիս ընտրեց, մենք ինչու՞ ենք երկիրը քարվանսարայի վերածել: Ցանկանում ենք, որ 29 տարի առաջվա «մեր հայրենակիցների մեջ կարող են լրտեսներ լինել» մտահոգությունը այսօր էլ սիրիացիների հարցում էլ զգացվի»,- եզրափակել է Քարաջան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: