ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաև գործընթացում ընդգրկված կամավորների հետ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի աշխատակիցներին և կամավորներին Արցախին մշտապես օգնելու համար՝ այն համարելով հայրենասիրության և արհեստավարժության օրինակելի դրսևորում: 

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: