ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը կվերանայի Ֆրանսիայի հետ հարաբերությունները Բակո Սահակյանի այցի պատճառով

Ֆրանսիայի մշտապես կիրառվող և երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի հետ:

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի գրավված տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմի ղեկավար ներկայացած» Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա հանդիսանում է «հերթական անարդյունք փորձը՝ ուղղված խամաճիկային այդ կառույցի միջազգային մակարդակով խրախուսմանը:

«Ֆրանսիան, որը պայմաններ է  ստեղծել այդ այցի իրականացման համար և ընդունել է անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին, իր այդ քայլով ոչ միայն չի համապատասխանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ստեղծված երկկողմ համագործակցության հարաբերությունների ոգուն և ստորագրված համաձայնագրերին, այլև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային իրավունքի սկզբունքների և գերակա նորմերի և իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ», - նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ  Արցախի իշխանությունների համար Ֆրանսիայի կողմից  պայմանների ստեղծումը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, որը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցող բանականություններում, գրում է «Առավոտը»: «Նշված հարցի շուրջ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով կհայտնի վճռական բողոք ֆրանսիական կողմին»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: