ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն անձամբ դեղատուն է այցելել

© РИА Новости / Михаил Климентьев

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեղորայքի մատակարարման խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելուց առաջ ՌԴ առողջապահության նախարարի ուղեկցությամբ դեղատուն է այցելել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

«Մենք խորհրդակցության էինք գնում, ես առաջարկեցի կանգ առնել այստեղ», - ասել է ՌԴ նախագահը դեղատան աշխատողին, ով այդ պահին հաճախորդին է սպասարկելուց եղել:

Պուտինը  խնդրել է հրավիրել դեղատան տնօրենին` պարզելու համար, թե արդյոք կան առաջին անհրաժեշտության դեղեր:

Տնօրենը հայտնել է, որ կարևոր դեղորայքի առկայությունը մշտապես ուշադրության կենտրոնում է:

Իսկ դեղատնից դուրս գալու պահին Պուտինին դիմավորել են մի խումբ տեղացիներ, որոնց թվացել է, թե նախագահը հիվանդացել է:  «Կարծեցինք հիվանդացել եք», - ասել է երիտասարդ մի տղա:  «Փա'ռք Աստծո, ո'չ», - ժպտալով պատասխանել է Պուտինը և բոլորին առողջություն մաղթել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: