ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Սեմերիկով. ՀԱՊԿ-ի անդամները կասկածի տակ են դնում Հայաստանից գլխավոր քարտուղարի նշանակման արդյունավետությունը

© РИА Новости / Михаил Воскресенский

ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում երկու մոտեցում կա` ռոտացիոն սկզբունքով կամ կրկին Հայաստանից, սակայն կազմակերպության շատ անդամներ կասկածի տակ են դնում երկրորդ տարբերակի արդյունավետությունը: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկումների արդյունքներով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում, ՀԱԽ որոշմամբ նախատեսված ռուսերենի այբբենական ռոտացիոն սկզբունքի օգտագործումը (այս դեպքում, հաջորդ պետությունը  Բելառուսի Հանրապետությունն է): Հենց այս սկզբունքի մասին էր ասում Ղազախստանի նախագահն՝ ամփոփելով Աստանայում քննարկումը: Մյուս դիրքորոշումը (Հայաստան)` մինչև մնացած երեք տարվա ժամկետի ավարտը նշանակել նրա ներկայացուցչին. շատ երկրներ կասկածի տակ են դնում նման քայլի արդյունավետությունը», - նշվում է կազմակերպության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 6 կմ/ժ
21 C°
 
12°  21° 
21.05.2019
13°  21° 
22.05.2019
Հարցում

Պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ` Coinfa-ին: