ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 775,21 դրամ ԱՐԾԱԹ - 247,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 664,18 դրամ

Մակրոնի հեղինակությունը ռեկորդային անկում է գրանցել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հեղինակությունը վերջին 30 օրվա ընթացքում 4 տոկոսով նվազել է և գտնվում է իր համար ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ 25 տոկոս: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Ifop ծառայության կողմից կատարված սոցիալական հարցմանը:

Հարցվածների միայն 4 տոկոսն է «շատ գոհ» Մակրոնի գործունեությամբ: «Ավելի շատ գոհ, քան դժգոհ է» հարցվածների 21 տոկոսը: Միաժամանակ, «ավելի շատ դժգոհ, քան գոհ է» հարցվածների 34 տոկոսը, «շատ դժգոհ» է 39 տոկոսը:

Հարցումները ցույց են տալիս, որ նույն ժամանակահատվածում Մակրոնի հանրային աջակցությունն ավելի մեծ է, քան իրեն նախորդող Ֆրանսուա Օլանդինը, միաժամանակ Մակրոնը զիջում է Նիկոլա Սարկոզիին:

Հարցումը ցույց է տվել, որ Մակրոնն ավելի շատ կորցրել է հասարակության միջին և ավելի ցածր շերտերի վստահությունը՝ փոքր գործարարներ: Նաև նրան դադարել է համակրել երիտասարդների և պետական ծառայողների զգալի մասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 7 կմ/ժ
-1 C°
 
  10° 
25.02.2019
   
26.02.2019
Հարցում

Գո՞հ եք արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վերջին զարգացումներից: