ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,374.82 դրամ ԱՐԾԱԹ - 224.22 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,287.12 դրամ

Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների՝ բարերար Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահ Սահակյանը կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի շենացման ու զորացման գործում, հավելելով, որ պետք է նոր որակ հաղորդել առկա փոխգործակցությանը` էլ ավելի խորացնելով ու ընդլայնելով այն:

Նա երախտագիտություն է հայտնել Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով բարերարների հայրենանվեր գործունեությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 8.05 կմ/ժ
3 C°
 
   
12.12.2018
   
13.12.2018
Հարցում

Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրում փոփոխություններ ակնկալո՞ւմ եք: