ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չի կարելի այդպես վիրավորել մեզ. Ռուբեն Մելիքյանը` Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Մինսկի արձագանքի մասին

Yerevan.Today

Սա ազգային խնդիր է, չի կարելի այդպես վիրավորել մեզ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարության պաշտոնական Մինսկի աձագանքին:

«Արդեն էական չէ, թե ինչու այս խնդիրն առաջացավ. այս պահին էական չէ, քանի որ սա արդեն ազգային խնդիր է, չի կարելի էդպես, ի՞նչ է նշանակում փողոցային դեմոկրատիա, դա մեր ներքին խնդիրն է: Մինսկի արձագանքը շատ կոշտ էր, անհամաչափ կոշտ էր: Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը պարունակում էր մեր հանդեպ վիրավորանք ու մեծամտություն։ Ու սա վիրավորանք է յուրաքանչյուրիս՝ անկախ քաղաքական հայացքներից»,- ասել է Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ Երևանի պատասխանը պետք է լինի համարժեք և չուշանա:

Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Ա.Գլազին մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե նա բացատրություն կպահանջի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկելու համար, նշել էր, որ փողոցային դեմոկրատիայի կանոնները ընդունելի չեն մեծ քաղաքականությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: