ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում կրկին անհանգստացել են. Բողոք կներկայացվի Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար

TASS

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի մուտքը Միացյալ Նահանգներ և ԱՄՆ-ի տարածքում անջատական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին որպես Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անօրինական անջատական ռեժիմը չճանաչելու մասին ԱՄՆ-ի բազմիցս հայտնած պաշտոնական դիրքորոշմանը: Այդ քայլը նաև վնաս է հասցնում հակամարտության կարգավորմանը բանակցային ճանապարհով»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, հայտնում է «Ազատություն»:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև նշել է, որ «անջատական ռեժիմների խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում, կապված Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հարաբերությունների անկեղծության հետ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: