ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

Time Magazine

Facebook ընկերության նախագահ Մարկ Ցուկերբերգը ղեկավար պաշտոններ զբաղեցնող մոտ 50 աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարելու է  «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է Tert.am-ը:

Հրապարակման համաձայն՝ Ցուկերբերգն ասել է, որ ներկայում ընկերությունը գտնվում է ներդրողների, օրենսդիրների և դժգոհ օգտատերերի խիստ ճնշման տակ, ուստի որոշիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա:

Հանդիպման ժամանակ Մարկ Ցուկերբերգը կոչ է արել ղեկավար անձնակազմին ավելի արագ և հստակ որոշումներ կայացնել՝ մասնավորապես դանդաղեցնել Facebook-ի օգտատերերի թվի աճը, և մեծ ուշադրություն դարձնել անվտանգության խնդիրներին:

Wall Street Journal-ը նշում է, որ Ցուկերբերգի նոր մոտեցումը ընկերությունում ծանր իրավիճակ է ստեղծել, որը մի քանի առանցքային ղեկավարների հրաժարականի և տարբեր հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: