ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

Noah Berger/AP

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այդ մասին կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի:

Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից հասնելով 1000-ից պակասի:

Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի հյուսիսում «Քեմփ» հրդեհի ընդհանուր մակերեսն ավելի քան 500 ք/կմ է: Այս հրդեհն արդեն նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ավերիչն է ճանաչվել: Ավերվել է ավելի քան 12.000 շինություն՝ ներառյալ ավելի քան 10.000 բնակելի տուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել էր դաշնային բյուջեից նահանգին միջոցներ հատկացնել՝ տարերային աղետի դեմ պայքարի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: