ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բելառուսի հետ հարաբերությունների մասին, փոխանցում է News.am-ը: 

«Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ-շատերը ուզում են, փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, ես պարզ ասում եմ, որ չի անցնելու դա, որովհետև մենք գուցե փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, որովհետեւ մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք»,- նշել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ Մարշալ Բաղրամյանը Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարություն է ունեցել։

Վարչապետի պաշտոնակատարը, ապա հավելել է. «Մենք ապրիլ–մայիս ամիսներին արել ենք մի բան, որը մարդկության պատմության մեջ նախադեպ չունի»։

Նա հավաստիացրել է, որ այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն. «Բայց այս հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու մեր կառավարությունն ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: