ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Վորլդ Վիժն Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Պարոն Էդիլյանը մանրամասնորեն ներկայացրել է Վորլդ Վիժն Հայաստանի գործունեությունը վաղ մանկական զարգացման, երեխաների պաշտպանության, երիտասարդների հզորացման և համայնքների տնտեսական զարգացման ոլորտներում: Հայաստանի 200-ից ավելի համայնքներում ծառայություններ մատուցող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը պատմել է երկար տարիների գործունեության ընթացքում իրենց կուտակած փորձի, արձանագրած արդյունքների, հաջողության պատմությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցելու նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամին՝ թե մեթոդաբանորեն, թե տեղեկատվությամբ, թե փորձառության ու հմտությունների փոխանցման միջոցով:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մանրակրկիտ տեղեկատվության համար և վստահություն հայտնել, որ երկու կազմակերպությունները հաջողությամբ կհամագործակցեն՝ հաշվի առնելով հատկապես թիրախային խմբերի և երկարաժամկետ նպատակների որոշակի ընդհանրությունը: «Մենք նույնպես, ինչպես և Վորլդ Վիժն Հայաստանը, հետամուտ ենք երկարաժամկետ ազդեցություն ունեցող, ընտանիքների և համայնքների ինքնաբավությունը մեծացնող, յուրաքանչյուր անհատի մասնակցությունը կարևորող ծրագրերի իրականացմանը, և այս հարցում ձեր կազմակերպության խորքային պատկերացումը, փորձն ու գիտելիքը մեզ շատ օգտակար կլինեն»,- նշել է Աննա Հակոբյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: