ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 571,72 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 581,12 դրամ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը

Elle

Forbes պարբերականը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է երգչուհի Քեթի Փերին: «Witness: The Tour» համերգային շրջագայության շնորհիվ երգչուհին վաստակել է 83 մլն դոլար՝ այդպիսով նախորդ տարվա 9-րդ հորիզոնականից հայտնվելով առաջինում:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սվիֆթը, որի մեկ տարվա եկամուտը կազմում է 80 մլն դոլար: Նշվում է, որ երգչուհու հաջողության հարցում զգալի դերակատարում է ունեցել «Reputation» ալբոմը, որը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է գրեթե երկու միլիոն օրինակով:

Առաջատար եռյակը եզրափակել է նախորդ տարվա առաջատար Բեյոնսեն, որը վաստակել է 60 մլն դոլլար: Անցած տարին երգչուհին նվիրել է երեխաների դաստիարակությանը, ամուսնու՝ Jay-Z-ի հետ ձայնագրած ալբոմի թողարկմանը:

Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Pink-ը, որը վաստակել է 52 մլն դոլար, իսկ հինգերորդ հորիզոնականում է Լեդի Գագան՝ 50 մլն դոլար եկամտով:

Առաջատար տասնյակում են ներառվել նաև Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Հելենա Ֆիշերը, Սելին Դիոնն ու Բրիթնի Սփիրսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6 կմ/ժ
12 C°
 
  12° 
04.04.2020
  16° 
05.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: