ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եթե պարտվես մեր հայաստանցի ընկերոջը` վախենալու չէ». Լուկաշենկոն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակցին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր նստավայրում հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջից:

«Դուք արդեն հաղթող եք», - ասել է պետության ղեկավարը` նշելով նման միջազգային երգի մրցույթին մասնակցող երիտասարդ տաղանդների մեծ ձեռքբերումը: «Դուք արդեն պետք է երջանիկ և գոհ լինեք, որ հաղթել եք ձեր երկրներում, իսկ մնացածը՝ ինչպես կհաջողի», - հավելել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն այնուհետև հարցրել է, թե ինչպես են գործերը Բելառուսի մասնակից Դանիել Յաստրեմսկուի մոտ: «Լավ, շնորհակալություն հրավերի համար»,- ասել է Յաստրեմսկուն: 

 Պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք է ակնկալում իր ելույթից, Բելառուսի մասնակիցը հայտնել է, որ մտադիր է ամեն ինչ անել Բելառուսը պատշաճ ձևով ներկայացնելու համար:  Որին ի պատասխան Լուկաշենկոն նշել է.

«Եթե դու պարտվես մեր հայաստանցի ընկերոջը, ռուսաստանցուն կամ մեկ ուրիշի, վախենալու չէ։ Մենք, որպես տանտերեր, հաղթել չենք կարող։ Սակայն եթե հաղթենք, ներում եմ քեզ», -  կատակել է նախագահը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: