ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը դադարեցրել է ֆինանսական օգնությունը Պակիստանին

Միացյալ Նահանգները դադարեցրել Է վճարումները Պակիստանին, քանի որ Իսլամաբադը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնին օգնելու համար: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ, որ Պակիստանն օգնի մեզ: Մենք այլևս 1,3 միլիարդ դոլար չենք վճարում Պակիստանին: Մենք նրանց ոչինչ չենք վճարում, որովհետև նրանք ոչինչ չեն արել մեզ օգնելու համար»,- ասել Է նա:

Նոյեմբերի 18-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել Էր, որ Իսլամաբադը «ոչինչ չի անում» Վաշինգտոնի համար՝ նկատի ունենալով պայքարն ահաբեկչության դեմ: Նոյեմբերի 19-ին Թրամփը Twitter-ում գրել Էր, որ Պակիստանն այն երկրներից մեկն Է, որը շատ բան Է վերցրել ԱՄՆ-ից, բայց փոխարենը ոչինչ չի տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: